Մասնակցության կարգ

Հիմնական պայմաններ 

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթն անց է կացվելու Երևանում 2015թ-ի հունիսի 6-ից հունիսի 14-ը: 

Մրցույթին կարող են մասնակցել  1983թ-ի հունիսի 6-ից 1999թ-ի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ծնված ջութակահարները՝ անկախ քաղաքացիությունից (16-32տարեկան): 

 

Մրցույթի պայմաններ

Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):

Մրցույթի փուլերին կարող են  մասնակցել  առավելագույնը 24 մասնակից: 2-րդ փուլ կանցնեն ոչ ավել քան 12, իսկ 3-րդ փուլ՝ ոչ ավել քան 4 մասնակից: Հատուկ դեպքերում ժյուրին իրավունք ունի հաջորդ փուլ անցկացնել համապատասխանաբար 13-րդ և 5-րդ մասնակցին:  

 

Մասնակիցների ընտրության կարգ

Յուրաքանչյուր մասնակից պետք է տրամադրի իր ելույթի տեսագրության ինտերնետային հղումը (ազատ ծրագրով՝ առավելագույնը 20 րոպե տևողությամբ): Մրցույթի նախընտրական լսումներն հաջողությամբ անցած մասնակիցները մինչև 2015թ-ի մայիսի 10-ը պետք է Քարտուղարություն ուղարկեն փուլերի ծրագրի վերջնական տարբերակը: Հակառակ դեպքում մասնակիցը պարտավորվում է մրցութային փուլերի ընթացքում կատարել այն ծրագիրը, որը կցված էր նախապես ուղարկված փաստաթղթերին: Սահմանված վերջնաժամկետից հետո մրցույթի ծրագիրը կարող է փոխվել միայն ժյուրիի գրավոր թույլտվությամբ:  

Բոլոր փուլերն անցկացվում են բաց հրապարակային պայմաններում:

Յուրաքանչյուր ստեղծագործություն կարող է կատարվել միայն մեկ փուլում: Նախընտրական լսումների համար ներկայացված ստեղծագործությունները կարող են կատարվել նաև մրցույթի 1-ին  և 2-րդ փուլերում:

Բոլոր ստեղծագործությունները կատարվում են անգիր (բացառությամբ մրցույթի ծրագրում նշված դեպքերի):

Մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: 

Մրցույթի Կազմկոմիտեին են պատկանում  մրցութային փուլերի, ինչպես նաև մրցույթի հանդիսավոր բացման և փակման արարողության, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինտերնետով  առցանց հեռարձակման բոլոր իրավունքները: Մրցույթի բոլոր արարողությունների ձայնագրման և տեսագրման իրավունքները պատկանում են Մրցույթի Կազմկոմիտեին և դրանց համար հոնորարներ չեն վճարվում: 

Մրցույթի 3-րդ  փուլի բոլոր մասնակիցները պարտավորվում են մասնակցել Մրցույթի փակման արարողությանը և դափնեկիրների համերգին առանց հոնորարի: 

Մրցույթի 3-րդ փուլի մասնակիցներն ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Վերը նշված մասնակցության բոլոր կանոնները հրապարակման պահին ճիշտ են: Այդուհանդերձ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի Կազմկոմիտեն, հանգամանքների թելադրանքով, կարող է   փոփոխություններ կատարել վերոհիշյալ կանոններում: 

 

Հայտերի ներկայացման կարգ

2015թ-ի ապրիլի 30-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն է: Մասնակիցները մրցույթին ներկայանալու հրավեր կստանան 2015թ-ի մայիսի 6-ից ոչ ուշ:

Մրցույթին մասնակցելու համար հաստատված է մասնակցության վճար €100 չափով:

Օտարերկրյա դիմորդները, մասնակցության վճարը պետք է փոխանցեն մրցույթի բանկային հաշվեհամարին ՝ 

INTERMEDIARY - DEUTSCHE BANK AG, FRANKFURT-MAIN, GERMANY 

SWIFT: DEUTDEFF

BENEFICIARY'S BANK - CONVERSEBANK, YEREVAN  

SWIFT: COVBAM22

Address of the beneficiary's bank: Armenia, 0010, Yerevan, Vazgen Sargsyan St., 26/1 Building   

BENEFICIARY'S ACCOUNT 1930042413550104

NAME: "ARAM KHACHATURIAN-COMPETITION" CULTURAL FOUNDATION   

Beneficiary's address: Zarubyan st. 3, Yerevan 0009, Armenia   

ՀՀ քաղաքացիները պետք է վճարումը կատարեն 100 Եվրոյին համարժեք ՀՀ դրամով հետևյալ բանկային հաշվեհամարին՝

"Արամ Խաչատրյան-Մրցույթ" մշակութային հիմնադրամ

ՀՎՀՀ - 02568841

Քաղաք. Երևան 0009, փողոց. Զարուբյան 3

Կոնվերս բանկ 1930042413550100 AMD 

 

Մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:

Մրցույթին մասնակցության հայտը և փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել info@akhic.am էլեկտրոնային հասցեին մինչև 2015թ-ի ապրիլի 30-ը: Առցանց հայտը կարող եք բեռնել այստեղ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • լրացված և ստորագրված մասնակցության հայտ,
  • ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճե,
  • ինքնակենսագրություն (անգլերեն), 
  • բարձր որակի լուսանկար բուկլետի համար (նվազագույն չափսը՝ 2Mb),
  • նախընտրական լսումների համար ինտերնետային հղում (ազատ ծրագրով՝ առավելագույնը 20 րոպե տևողությամբ)՝ կատարված ստեղծագործությունների ճշգրիտ ցուցակով: Տեսագրությունը պետք է կատարված լինի անշարժ տեսախցիկով և առանց խմբագրման: Նախընտրական լսումների համար ներկայացված ստեղծագործությունները կարող են ներկայացվել նաև մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում:
  • մրցույթի փուլերի ծրագիրը (անգլերեն),
  • մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթ: Յուրաքանչյուր հայտ դիտարկվում է  միայն մասնակցության վճարը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Մրցույթի կազմկոմիտեն իրավունք ունի մերժել հայտը, եթե այն չի համապատասխանում Մրցույթի կանոններին:

Թեկնածուի կողմից ստորագրված մասնակցության հայտը հաստատում է  վերոհիշյալ բոլոր պայմաններին ծանոթ լինելու փաստը:

 

Տեղեկատվություն օտարերկրյա մասնակիցների համար

Հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար: Մասնակիցները կարող են մուտքի արտոնագիր ստանալ նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ մուտք գործելու համար մուտքի արտոնագիր է անհրաժեշտ, կարող եք գտնել հետևյալ կայքում http://www.mfa.am/en/visa/

Մրցույթի մասնակցության ընթացքում Կազմկոմիտեն վճարում է մասնակցի կեցության և սննդի ծախսերը: Կազմկոմիտեն չի վճարում Մրցույթի մասնակցին ուղեկցող անձանց ծախսերը: 2-րդ  կամ 3-րդ փուլ չանցած մասնակիցները, ովքեր ցանկանում են մնալ Երևանում մինչև Մրցույթի ավարտը, իրենք են վճարում իրենց բոլոր ծախսերը:

Դեպի վերև
Eng Рус