Մասնակցության կարգ

 

Հիմնական պայմաններ

Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների 10-րդ միջազգային մրցույթը անցկացվելու է Երևանում` 2014թ-ի հունիսի 6-14-ը:

Մրցույթին կարող են մասնակցել 1981թ-ի հունիսի 6-ից 1998թ-ի հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ծնված դաշնակահարները՝ անկախ ազգային պատկանելիությունից:

Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը բաղկացած է 3 փուլից՝

1-ին փուլ

Կիսաեզրափակիչ փուլ

Եզրափակիչ փուլ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) նվագակցությամբ:

Մրցույթին մասնակցության իրավունք է տրվելու 24 դիմորդի: Կիսաեզրափակիչ փուլ կանցնեն ոչ ավել քան 12, իսկ եզրափակիչ փուլ՝ ոչ ավել քան 4 մասնակից: Մրցույթի բոլոր փուլերն անցկացվում են ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում:

 

Հայտերի ներկայացման կարգ

Մրցույթին մասնակցելու համար՝ info@akhic.am  էլեկտրոնային հասցեին  մինչև 2014թ-ի ապրիլի 15-ը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը.

  • նախընտրական փուլի ծրագրի կատարման ինտերնետային հղում (մասնակցի ընտրությամբ ազատ ծրագիր` 20 րոպե տևողությամբ, ինչպես նաև կատարվող ստեղծագործությունների ցուցակ): Ձայնագրությունը պետք է կատարվի խցիկի անշարժ դիրքում և առանց խմբագրման:
  • ամբողջությամբ լրացված և ստորագրված մասնակցության հայտ, բեռնել այստեղ
  • ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն,
  • բարձր որակի լուսանկար տպագրության համար (նվազագույն չափսը՝ 2Mb),
  • մրցույթի բոլոր փուլերի ծրագրերը (անգլերեն լեզվով),
  • երաշխավորագրեր երկու անվանի երաժշտական գործիչների/դասախոսների կողմից կամ մեկ անվանի երաժշտի և երաժշտական հիմնարկության կողմից,
  • անդամակցության վճար €100 (եվրո) չափով: Յուրաքանչյուր դիմում դիտարկվելու է միայն չվերադարձվող անդամակցության վճարը մուծելուց հետո: Դիմորդները պետք է անդամակցության վճարը փոխանցեն ստորև նշված բանկային հաշվին.

Bank Name:
STANDARD CHARTERED BANK (Germany) GMBH
Bank Address:
Frankfurt AM Main, Germany
SWIFT: SCBLDEFX
For credit Acc. 18136005
Converse Bank CJSC, Yerevan, RA
SWIFT: COVBAM22
In favor of:
Aram Khachaturian-Competition Cultural Foundation
A/c No. or passp. details: 19300 42413550104

Վերոհիշյալ գումարը վերադարձման ենթակա չէ:

Մրցույթին մասնակցության/մերժման վերաբերյալ որոշումը կտեղեկացվի դիմորդին մինչև 2014թ-ի մայիսի 1-ը:

Մրցույթի կազմկոմիտեն իրավունք ունի մերժել հայտը, եթե այն չի համապատասխանում մրցույթի հաստատված կանոններին:

Թեկնածուի կողմից ստորագրված մրցույթի մասնակցության հայտը վկայում է մրցույթի ապագա մասնակցի՝ վերոնշյալ պայմաններին լիովին համաձայնվելու փաստը: 

Մրցույթի ելույթների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Վիճակահանությունից բացակայելու կամ ուշանալու դեպքում մասնակիցը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:

Մասնակիցները իրավունք չունեն շփվել ժյուրիի անդամների հետ որպես մրցույթի մասնակից հանդես գալու ողջ ժամանակահատվածում: Այս կանոնի ցանկացած խախտման համար դաշնակահարները կարող են որակազրկվել:

Մրցույթին են պատկանում մրցութային փուլերի, մրցույթի հանդիսավոր բացման և դափնեկիրների (առանց լրացուցիչ հոնորարների) գալա համերգի ուղիղ հեռարձակման, ձայնագրման և տեսագրման, ինչպես նաև վերոնշյալ նյութերի վաճառքի և տարածման բոլոր իրավունքները: Մրցույթին է պատկանում մրցութային ելույթների ցանկացած ձայնագրություն կամ տեսագրություն (այսինքն՝ ֆինանսական փոխհատուցում չի կատարվելու):

Մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարտավոր են անվճար մասնակցել մրցույթի փակման արարողությանը և դափնեկիրների համերգին:

 

Տեղեկություն օտարերկրյա մասնակիցների համար

Հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար: Մասնակիցները կարող են մուտքի արտոնագիր ստանալ նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին անհրաժեշտ է մուտքի վիզա ՀՀ մուտք գործելու համար, կարող եք գտնել հետևյալ կայքում՝http://www.mfa.am/en/visa/

Կազմկոմիտեն օտարերկրյա մասնակիցներին փոխհատուցում է նրանց ճանապարհածախսի 50%-ը, բայց ոչ ավելին, քան €250 (երկու հարյուր հիսուն եվրո): Եթե տրանսպորտային ծախսերը գերազանցում են €500 (հինգ հարյուր եվրո), Կազմկոմիտեն կրկին փոխհատուցում է €250 (երկու հարյուր հիսուն եվրո): 

2014թ-ի հունիսի 6-ից 14-ը Կազմկոմիտեն հոգում է բոլոր մասնակիցների կեցության և սննդի ծախսերը: Կազմկոմիտեն չի հոգում մրցույթի մասնակցին ուղեկցող անձանց ծախսերը:
Երկրորդ կամ երրորդ փուլ չանցած այն մասնակիցները, ովքեր, այնուամենայնիվ, ցանկանում են մնալ Երևանում մինչև մրցույթի ավարտը, պետք է ինքնուրույն հոգան իրենց կեցության և սննդի ծախսերը:

Հիմնական կանոններում ներկայացված ամբողջ տեղեկատվությունը տպագրման պահին ճիշտ է: Այնուամենայնիվ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հանգամանքների թելադրանքով դրանցում փոփոխություններ կատարելու իրավունք է վերապահում: 

Դեպի վերև
Eng Рус