Մասնակցության կարգ

Հիմնական դրույթներ 

Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթն անց է կացվելու Երևանում 2016թ-ի հունիսի 6-ից հունիսի 14-ը: 

«Դիրիժորություն» մասնագիտությամբ մրցույթը միտված է երիտասարդ դիրիժորների ներկայացմանն ու առաջխաղացման աջակցությանը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է:

 

Մրցույթի պայմաններ

Մրցույթին կարող են մասնակցել  1981թ-ի հունիսի 6-ից հետո ծնված դիրիժորները՝ անկախ քաղաքացիությունից:

Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 2 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (եզրափակիչ):

Նախընտրական լսումներից հետո մրցույթի փուլերին մասնակցելու իրավունք կստանան առավելագույնը 12 մասնակից: 2-րդ փուլին մասնակցելու իրավունք կստանան առավելագույնը 4 մասնակից: Հատուկ դեպքերում, ժյուրիի որոշմամբ, հաջորդ փուլ կարող են անցնել նախապես սահմանված թվից ավելի մեծ թվով մասնակիցներ:

 

Նախընտրական փուլի կարգ

Յուրաքանչյուր մասնակից պետք է տրամադրի մրցույթի տնօրինությանը իր ելույթի՝ տեսագրության ինտերնետային հղումը (2 դաշնամուրով կամ նվագախմբի ղեկավարությամբ): Տեսագրության նվազագույն տևողությունը պետք է լինի 15 րոպե՝ առանց խմբագրման: Ընդունելի են համարվում 2010թ. հունիսի 6-ից հետո կատարված տեսագրությունները:  Մասնակիցը պարտավորվում է ներկայացնել կատարված ստեղծագործությունների ճշգրիտ ցուցակը՝ նշելով տեսագրության կատարման ամսաթիվը և տեսագրության տևողությունը: Նախընտրական փուլում անհրաժեշտ է ներկայացնել միայն դասական կամ ռոմանտիկ շրջանի կոմպոզիտորների ստեղծագործություն(ներ):

Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերն անցկացվում են բաց հրապարակային պայմաններում:

Բոլոր ստեղծագործությունները ղեկավարվում են պարտիտուրով: Մասնակիցները պարտավորվում են բոլոր փուլերի ընթացքում ունենալ անհրաժեշտ բոլոր պարտիտուրները, ինչպես նաև պատրաստված լինել մրցույթի ամբողջ երկացանկին:

Մրցույթում մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ և պահպանվում մինչև մրցույթի ավարտը: 

Մրցույթի Կազմկոմիտեին են պատկանում մրցութային փուլերի, ինչպես նաև մրցույթի հանդիսավոր բացման և փակման արարողության ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինտերնետով առցանց հեռարձակման բոլոր իրավունքները: Մրցույթի ամբողջ ընթացքի ձայնագրման և տեսագրման իրավունքները պատկանում են Մրցույթի Կազմկոմիտեին և դրանց համար հոնորարներ չեն վճարվում:

Մրցույթի 2-րդ փուլի բոլոր մասնակիցները պարտավորվում են մասնակցել Մրցույթի փակման արարողությանը և դափնեկիրների համերգին՝ առանց հոնորարի: 

Վերը նշված մասնակցության բոլոր կանոնները հրապարակման պահին ճիշտ են: Այնուհանդերձ, մրցույթի Կազմկոմիտեն, հանգամանքների բերումով, կարող է   փոփոխություններ կատարել վերոհիշյալ կանոններում, որոնց մասին մասնակիցները կտեղեկացվեն Կազմկոմիտեի կողմից: 

 

Հայտերի ներկայացման կարգ

Մրցույթին մասնակցության հայտը և փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել info@akhic.am էլեկտրոնային հասցեին մինչև 2016թ. ապրիլի 15-ը: Առցանց հայտը կարող եք բեռնել այստեղ:

Մրցույթի լրացված և ստորագրված մասնակցության հայտի հետ մեկտեղ մրցույթի տնօրինությանն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն (անգլերեն), 
  • բարձր որակի ստեղծագործական լուսանկար մրցույթի բուկլետի համար (նվազագույն չափսը՝ 2Mb),
  • 2 երաշխավորագիր՝ տրված անվանի երաժիշտների կողմից,
  • մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթ: Յուրաքանչյուր հայտ դիտարկվում է  միայն մասնակցության վճարը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Մրցույթի Կազմկոմիտեն իրավունք ունի մերժել հայտը, եթե այն չի համապատասխանում Մրցույթի կանոններին:

Թեկնածուի ուղարկած մասնակցության հայտը հաստատում է  վերոհիշյալ բոլոր պայմաններին ծանոթ լինելու և համաձայնության փաստը:

Կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար մասնակիցները ենթակա են որակազրկման:

Մասնակիցները Մրցույթին ներկայանալու հրավեր կստանան 2016թ. մայիսի 1-ից ոչ ուշ:

 

 Մասնակցության վճար

Մրցույթին մասնակցելու համար հաստատված է մասնակցության վճար €200 (երկու հարյուր եվրո) չափով: Մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:

Օտարերկրյա դիմորդները մասնակցության վճարը պետք է փոխանցեն մրցույթի բանկային հաշվեհամարին՝ 

INTERMEDIARY - DEUTSCHE BANK AG, FRANKFURT-MAIN, GERMANY 

SWIFT: DEUTDEFF

BENEFICIARY'S BANK - CONVERSEBANK, YEREVAN  

SWIFT: COVBAM22

Address of the beneficiary's bank: Armenia, 0010, Yerevan, Vazgen Sargsyan St., 26/1 Building   

BENEFICIARY'S ACCOUNT 1930042413550104

NAME: "ARAM KHACHATURIAN-COMPETITION" CULTURAL FOUNDATION  

Beneficiary's address: Zarubyan st. 3, Yerevan 0009, Armenia   

 

ՀՀ քաղաքացիները պետք է վճարումը կատարեն 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամով հետևյալ բանկային հաշվեհամարին՝

«Արամ Խաչատրյան-Մրցույթ» մշակութային հիմնադրամ

ՀՎՀՀ - 02568841

Քաղաք. Երևան 0009, փողոց. Զարուբյան 3

Կոնվերս բանկ 1930042413550100 AMD 

 

Տեղեկատվություն օտարերկրյա մասնակիցների համար

Հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար: Մասնակիցները կարող են մուտքի արտոնագիր ստանալ նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ մուտք գործելու համար մուտքի արտոնագիր է անհրաժեշտ, կարող եք գտնել հետևյալ կայքում http://www.mfa.am/en/visa/

Մրցույթի մասնակցության ընթացքում Կազմկոմիտեն վճարում է մասնակցի կեցության և սննդի ծախսերը: Կազմկոմիտեն չի վճարում Մրցույթի մասնակցին ուղեկցող անձանց ծախսերը: 2-րդ   փուլ չանցած մասնակիցները, ովքեր ցանկանում են մնալ Երևանում մինչև Մրցույթի ավարտը, իրենք են վճարում իրենց բոլոր ծախսերը:

Դեպի վերև
Eng Рус