Նորություններ

Հայտնի է Ա. Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի նախընտրական լսումների փուլի ժյուրիի կազմը

Հայտնի է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի նախընտրական լսումների փուլի ժյուրիի կազմը: Տեղեկացնենք, որ այս փուլում մասնակիցների ելույթները կդատեն  Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոստանտին Օրբելյանը, դաշնակահար, մանկավարժ, Մետրոպոլիտեն օպերայի դիրիժորի օգնական, մրցույթի այս տարվա հատուկ հյուր Հովարդ Ուոթքինսը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Սուսաննա Մարտիրոսյանը:  

Հիշեցնենք, որ 2017թ. խաչատրյանական միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։ Արամ Խաչատրյանի անվան վոկալ միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 3 հիմնական փուլերից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):

Նախընտրական լսումներից հետո մրցույթի փուլերին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 40 մասնակից: 

Դեպի վերև
Eng Рус