Նորություններ

Փոփոխություններ ժյուրիի կազմում

Ափսոսանքով տեղեկացնում ենք, որ նախապես հայտարարված ժյուրիի անդամ Բարսեղ Թումանյանը ստիպված է լքել Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմը: Հանդիսանալով «Աստանա Օպերա» օպերայի և բալետի պետական թատրոնի արտիստ՝ աշխարհահռչակ բասը որոշակի պարտավորություններ է ստանձնել թատրոնի առջև, ինչի արդյուքում ստիպված է հունիսի 10-ին և 11-ին հանդես գալ Վերդիի «Արդա» օպերայի ներկայացման մեջ, քանի որ ներկա պահին Ռամֆիսի դերակատարման համար հնարավոր չի եղել գտնել փոխարինող մեներգիչ:

Դեպի վերև
Eng Рус