Նորություններ

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 13-րդ մրցույթի առաջին փուլում մասնակից վոկալիստները կկատարեն Կոմիտասի ստեղծագործություններից

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Հիմնվելով արևմտաեվրոպական երաժշտության զարգացման փորձի ու հայ կոմպոզիտորական դպրոցի ձեռքբերումների վրա և հետազոտելով հայ ավանդական երաժշտության առանձնահատկությունները` նա ստեղծել է կոմպոզիտորական ուրույն ոճ, որը համաշխարհային երաժշտության պատմության մասշտաբով ինքնատիպ է և չկրկնվող:

Կոմիտասը գրել է տարբեր ժանրերում։ Նա իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդական երաժշտության ուսումնասիրմանն ու մշակմանը։ Թողնելով բազմաթիվ հիասքանչ մշակումներ՝ նա հայ երաժշտության գանձարանը հարստացրել է նաև հեղինակային ստեղծագործություններով։

Կոմիտասի մասին կենսագրական և ստեղծագործական այլ մանրամասների կարող  եք ծանոթանալ հետևյալ հղմամբ :

Դեպի վերև
Eng Рус