Նորություններ

Խաչատրյանի միջազգային մրցույթի դափնեկիրները համերգով հանդես եկան Լիտվայում

 

Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի դափնեկիրները հոկտեմբերի 15-ին համերգով հանդես եկան Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում (Լիտվա): Բացառիկ համերգային երեկոյի ընթացքում Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզովը (բարիտոն), Գագիկ Վարդանյանը (բարիտոն) ելույթ ունեցան Կաունաս քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Որպես դիրիժոր հանդես եկավ  Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Կոնստանտին Օրբելյանը:

Ներկայացվեցին գեղեցիկ արիաներ Օֆենբախի, Հենդելի, Մասնեի, Չայկովսկու, Պուչինիի, Գունոյի, Դոնիցետիի, Վերդիի և այլ կոմպոզիտորների օպերաներից, ինչպես նաև այլ ստեղծագործություններ՝ նվագախմբի համար:

Համերգն անցկացվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում՝ Լիտվայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Երեկոյին ներկա էին Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, այլ պաշտոնատար հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեպի վերև
Eng Рус