Նորություններ

Խաչատրյանական մրցույթի դափնեկիրների համերգը Լիտվայում

 

Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում (Լիտվա) հոկտեմբերի 15-ին կկազմակերպվի համերգ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի դափնեկիրները:  Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում անցկացվող համերգային երեկոյի ընթացքում Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզովը (բարիտոն), Գագիկ Վարդանյանը (բարիտոն) ելույթ կունենան Կաունաս քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Որպես դիրիժոր հանդես կգա Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Կոնստանտին Օրբելյանը:

Կներկայացվեն արիաներ Հենդելի, Մասնեի, Չայկովսկու, Պուչինիի, Գունոյի և այլ կոմպոզիտորների օպերաներից:

Դեպի վերև
Eng Рус