Նորություններ

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը պաշտոնապես համալրվել է ևս մեկ մասնագիտությամբ՝ վոկալ

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) բոլոր անդամների միաձայն որոշմամբ՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը պաշտոնապես համալրվել է ևս մեկ մասնագիտությամբ՝ վոկալ (մինչ այս այն տեղի էր ունենում չորս մասնագիտությամբ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, դիրիժորություն):

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013թ.-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:

Դեպի վերև
Eng Рус