Հունիս 05, 2016
Մրցույթի ժյուրին, մասնակիցներն ու հյուրերը կծանոթանան հայկական մշակույթին

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները և հյուրերը Երևան այցելության ընթացքում ծանոթանալու են նաև հայկական մշակույթին։ Մրցույթի կազմկոմիտեն կազմակերպել է այցելություններ թանգարաններ, կոթողներ, պատմամշակութային վայրեր։ Ստորև ներկայացնում ենք այդ այցելությունների ժամանակացույցը։

Հունիսի 7-ին՝ ժամը 12.30, նրանք լինելու են Հայաստանի պատմության թանգարանում։ Հունիսի 8-ին՝ ժամը 12.30, այցելելու են Մատենադարան։

Հունիսի 9-ին՝ ժամը 12.00, լինելու են Փարաջանովի թանգարանում։

Հունիսի 10-ին՝ ժամը 12.00, այցելելու են Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Նույն օրը՝ հունիսի 10-ին, 17.00, ծանոթանալու են Կոմիտասի թանգարան-ինստիտուտին, 18.00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպվելու է համերգային, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Բերնարդ Ֆլեյշերի «Սանկտ Պետերբուրգ» ֆիլմի դիտումը՝ հեղինակի մասնակցությամբ։

Հունիսի 11-ին կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Գառնի-Գեղարդ։

Հունիսի 12-ին՝ ժամը 16.30, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Բերնարդ Ֆլեյշերի «Բերնշթայն» ֆիլմի ցուցադրությունը։ 18.30՝ շրջայց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ 19.00՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կմասնակցեն Խաչատրյան տրիոյի համերգին։